Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀԺԱՄ վարչության հայտարարությունը

ՀԺԱՄ վարչության հայտարարությունը
16.11.2018 | 01:52

Մայիս ամսին Հայաստանում իրականացված իշխանափոխությունը նախկին իշխանությունների վարած սխալ քաղաքականության հետևանք էր՝ երկրում առկա կոռուպցիայի բարձր մակարդակով, բնակչության հիմնական մասի ցածր եկամուտներով, արտագաղթով և այլն:


Իշխանափոխությունից հետո երկրում ընթացող քաղաքական գործընթացները մշուշ են սփռում երկրի բնականոն զարգացման վրա, խաթարում տնտեսական առաջընթացը, համերաշխ հասարակություն կառուցելու տեսլականը, առաջացնում բազմաթիվ նոր մարտահրավերներ:


Դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները քաղաքական ուժերին պարտադրված միջոցառում է, որը, ցանկացած արդյունքի դեպքում, հեռու է լինելու ազատ և արդար կոչվելուց, քանի որ դրան պատրաստ չեն քաղաքական ուժերի մեծամասնությունն ու նրանց ընտրազանգվածը: Այսպիսի հրատապությամբ կազմակերպվող ընտրություններից կարող են շահած դուրս գալ միայն հին և նոր իշխանական ուժերը, իսկ ընտրապայքարում արտախորհրդարանական ուժերը հայտնվելու են ծանր կացության մեջ, քանի որ չընդունվեց նոր ընտրական օրենսգիրքը, որով ընտրական շեմն իջեցվելու էր:
Վերոնշյալ իրողությունները հաշվի առնելով՝ «Հայաստանի Ժողովրդավարական Ազատական Միությունը» հայտարարում է, որ չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, միաժամանակ, ողջախոհություն և իմաստություն ցանկանալով ընտրությանը մասնակից քաղաքական ուժերին, հորդորում է գործել սիրո և հանդուրժողականության մթնոլորտում, ձեռնպահ մնալ անձնական ամբիցիաներից ու նեղ քաղաքական շահերից, գործել հանուն ամուր պետականաշինության, հանուն ժողովրդի բարեկեցության, հանուն անվտանգ Հայաստանի:


ՀԺԱՄ վարչություն

Դիտվել է՝ 2053

Մեկնաբանություններ